Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին ներկա է եղել Թբիլիսիի նորակառույց թիվ 86 հանրային դպրոցի բացմանը և անձամբ շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Այս տեղեկությունը տարածել է ԿԳՆ-ն։
Տեղեկության համաձայն՝ Թբիլիսիի 86-րդ հանրակրթական դպրոցի աշակերտները 2022-2023 ուսումնական տարին սկսել են ժամանակակից չափանիշներով նորակառույց շենքում։
«Այսօր մեկնարկել է նոր ուսումնական տարին, որը դիմավորում ենք կարևոր նորություններով. 2022-2023 ուսումնական տարվանից մեր աշակերտները որպես ինքնուրույն առարկա կուսումնասիրեն Վրաստանի պատմությունը, իսկ առաջին դասարանցիների ուսումնական պլանում շախմատն ավելացվել է որպես պարտադիր առարկա։
Վարչապետ Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ սկսում ենք մեծ նախագծի իրականացում, ըստ որի` 800 դպրոց կկառուցվի ու կվերականգնվի։ Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել աշակերտներին, ուսուցիչներին և ողջ դպրոցական համայնքին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրանցից յուրաքանչյուրին»,- ասել է Միխայիլ Չխենկելին։