Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին մրցանակներ է հանձնել լավագույն ուսուցիչների մրցույթի հաղթողներին՝ վրացերենի, վրացերենը՝ որպես երկրորդ լեզու առարկայի, անգլերենի ու գերմաներենի ուսուցիչներին և անձամբ շնորհավորել նրանց հաջողության առթիվ։
Նախարարի խոսքով՝ «Լավագույն ուսուցիչ» մրցանակն իսկապես կարևոր նախաձեռնություն է, որը տարիներ շարունակ ծառայում է ուսուցիչների դերի և կատարած աշխատանքի գնահատմանը։
«Ուսուցչությունը երևելի, պատվաբեր, միաժամանակ նաև` շատ պատասխանատու մասնագիտություններից է, և յուրաքանչյուր ուսուցիչ, ձգտելով աշակերտների մեջ սեր սերմանել գիտելիքի հանդեպ, ամեն օր ծառայում է համազգային նշանակության գործին», — ասել է ԱԳ նախարարը։
2022 թվականի մրցույթի շրջանակներում վրացերենի լավագույն ուսուցչի կոչումը նվաճել է Չխորոծկղու մունիցիպալիտետի Լեսիճինե համայնքի առաջին հանրային դպրոցի ուսուցչուհի Դիանա Ծուրծումիան, վրացերենը որպես երկրորդ լեզու առարկայի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Մառնեուլիի մունիցիպալիտետի Կաչագանի գյուղի հանրային դպրոցի ուսուցիչ Զվիադ Փիփիան, անգլերենի լավագույն ուսուցչի կոչումը նվաճել է Ծալկայի մունիցիպալիտետի Բարեթի գյուղի հանրային դպրոցի ուսուցիչ Քեթևան Էմրաշվիլին, իսկ գերմաներենի լավագույն ուսուցչի կոչումը տրվել է Ծկղալտուբո մունիցիպալիտետի Գեգութի գյուղի առաջին հանրային դպրոցի ուսուցչուհի Նաթիա Կիլաձեին։
Նախարարը մրցույթի հաղթողներին է հանձնել լավագույն ուսուցչի կրծքանշան և համապատասխան վկայական։ Ուսուցիչները նաև գործընկեր կազմակերպություններից ստացել են պլանշետներ ու հատուկ մրցանակներ: