Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Գիորգի Ամիլախվարին ուսուցիչների հետ հանդիպումների շրջանակներում եղել է Սամցխե-Ջավախեթիի մարզում:
ԿԳ նախարարն այցի շրջանակներում հանդիպել է մարզի շուրջ 400 ուսուցիչների հետ և անձամբ հայտնել կրթական տարբեր նորությունների մասին: Հանդիպմանն Ամիլախվարին խոսել է ուսուցիչներին աջակցելու ուղղությամբ իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունների մասին։ Նա ուսուցիչներին ներկայացրել է աշխատավարձի նոր քաղաքականությունը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպաստելու և դպրոցի ինքնավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
«Զրույցի ընթացքում անդրադարձել է արդիական տարբեր հարցերի։ Մասնավորապես, էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսուցիչների աջակցությանը, դպրոցների ֆինանսավորմանը, մանկավարժների ժամային ծանրաբեռնվածությանը և այլն։ Հանդիպման ընթացքում ուսուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և մանրամասն տեղեկատվություն ստանալ անմիջապես նախարարից»,- հայտնում են ԿԳՆ-ից:
Նշենք, որ Ամիլախվարիի նախաձեռնությամբ ուսուցիչների հետ հանդիպումներն ամբողջ հանրապետությունում իրականցվում են փուլ առ փուլ. հանդիպումների նպատակը ուսուցիչների առջև ծառացած խնդիրներին ժամանակին արձագանքելն ու համապատասխան որոշումների կայացման գործընթացում նրանց ակտիվ ներգրավվածության ապահովումն է: