Կեսարիա Աբրամիձեի սպանության համար մեղադրվող Բեքա Ջաիանին հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության կենթարկվի Սամխարաուլիի քննությունների բյուրոյում։
Դատախազությունը փորձաքննության միջնորդությամբ դիմել է դատարան։ Հոկտեմբերի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած նիստում Ջաիանիի փաստաբանները համաձայնել են դատավոր Լելա Նանիտաշվիլիի առաջարկած միջնորդությանը։ Փաստաբանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Ջաիանին նույնպես դեմ չէ փորձաքննությանը:
Նիստին ներկա է եղել նաև ամբաստանյալը, թեև նա խոսքի իրավունքից չի օգտվել։
Փորձաքննությունը պետք է պարզի, թե սպանությունը կատարելու պահին ինչ հոգեվիճակում է եղել մեղադրյալը:
Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին սպանող անձը ձերբակալվեց:
Ուշագրավ է, որ դեպքը տեղի էր ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հակաԼԳԲՏ օրենքի ընդունումից մեկ օր անց: