Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին սպանող անձը ձերբակալվել է:
Ուշագրավ է, որ դեպքը տեղի էր ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հակաԼԳԲՏ օրենքի ընդունումից մեկ օր անց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ձերբակալվածը 1998 թվականին ծնված Բ.Ջ.-ն է: Նա ձերբակալվել է գենդերով պայմանավորված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորությամբ սպանության մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։