Այսօր՝ սեպտմբերի 22-ին Թբիլիսիի ծիսական սրահներից մեկում տեղի ունեցավ հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի քաղաքացիական հուղարկավորությունը։
Կեսարիա Աբրամիձեի ընտանիքին իր ցավակցությունը հայտնելու էր եկել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Հետաքննության տվյալներով՝ 37-ամյա մոդելին սեպտեմբերի 18-ին իր տանը սպանել է նախկին զուգընկերը՝ 26-ամյա Բեքա Ջաիանին, մահացածի մարմնին դանակի տասնյակ վնասվածքներ են ստացել։ Մեղադրյալ Բեքա Ջաիանիին ոստիկանությունը ձերբակալել է հաջորդ օրը՝ նա փորձում էր փախչել Վրաստանից։
Ուշագրավ է, որ դեպքը տեղի էր ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հակաԼԳԲՏ օրենքի ընդունումից մեկ օր անց:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) փոխանցմամբ՝ ձերբակալվածը 1998 թվականին ծնված Բ.Ջ.-ն է: Նա ձերբակալվել է գենդերով պայմանավորված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորությամբ սպանության մեղադրանքով։
Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։