Վերջին 6 ամսում Վրաստանում բնակարան է գնել Ռուսաստանի շուրջ 4 000 քաղաքացի, հայտնել է Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի հարցի։
Մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ռեգիստրի տվյալների համաձայն, Վրաստանի ողջ տարածքում 2022 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2023 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 3 878 քաղաքացու սեփականության է հանձնվել 4 745 բնակելի բնակարան:
Ըստ տեղեկության՝ ՌԴ 404 քաղաքացու սեփականությանն է դարձել 543 հողամաս՝ առանց շինության։ Հողամասերի ընդհանուր մակերեսը կազմել է 104 հազար 098 քմ:
«Ռուսաստանի Դաշնության 829 քաղաքացու սեփականությանն է հանձնվել 886 հողամաս, որոնց վրա շենք-շինություն է գտնվում։ Հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 118 հազար 213 քմ։
Բացի այդ, 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պատկանող առանց շինությունների սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդհանուր մակերեսը կազմել է 265 հազար 049 քմ»,- նշված է տեղեկատվության մեջ։