Կես միլիոն լարի հավելավճար՝ դատավորներին

Վրաստանյան անկախ իրավաբանական Court Watch հասարակական կազմակերպության (ՀԿ) ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերին առաջին և երկրորդ ատյանի դատավորները կես միլիոն լարին գերազանցող հավելավճարներ կստանան։ Ըստ ՀԿ-ի տեղեկությունների՝ Արդարադատության բարձրագույն խորհուրդը համապատասխան որոշումը կայացրել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին։

Court Watch-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դատավորները որպես հավելավճար կստանան իրենց պաշտոնական աշխատավարձի 50 տոկոսը, որն ընդհանուր առմամբ կազմում է 685 հազար 750 լարի։

Համաձայն «Ընդհանուր դատարանների մասին» օրգանական օրենքի՝ Court Watch-ը հրապարակում է դատավորների պաշտոնական աշխատավարձի չափի մասին տեղեկատվություն.

  • Վերաքննիչ դատարանի նախագահ՝ 5800 լարի,
  • Վերաքննիչ դատարանի փոխնախագահ՝ 5600 լարի,
  • Վերաքննիչ դատարանի պալատի (կոլեգիայի) նախագահ՝ 5300 լարի,
  • Վերաքննիչ դատարանի դատավոր՝ 5000 լարի,
  • Շրջանային (քաղաքային) դատարանի նախագահ՝ 4600 լարի,
  • Շրջանային (քաղաքային) դատարանի կոլեգիայի նախագահ՝ 4300 լարի,
  • Շրջանային (քաղաքային) դատարանի դատավոր, մագիստրատուրայի դատավոր՝ 4000 լարի։

Court Watch-ի տեղեկություններով, դատավորների համար՝ ըստ զբաղեցրած պաշտոնների, գրվել են հետևյալ գումարները,

  1. Վերաքննիչ դատարանի 2 նախագահ՝ 5800 լարի,
  2. Վերաքննիչ դատարանի նախագահի 1 տեղակալ՝ 2800 լարի,
  3. Վերաքննիչ դատարանի 2-րդ պալատի նախագահ՝ 5300 լարի,
  4. Թբիլիսիի և Քութայիսիի վերաքննիչ դատարանների 85 դատավորներ՝ 212 հազար 500 լարի,
  5. Շրջանային դատարանի 23 նախագահներ՝ 52 հազար 900 լարի,
  6. Մարզային դատարանի կոլեգիայի 3 նախագահ՝ 6450 լարի,
  7. Շրջանային դատարանի դատավոր, մագիստրատ դատավոր (պաշտոններ չզբաղեցնող)՝ 200 — 400 հազար լարի։