
Վրաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն հայտնել է, որ պլանավորվում է 2023 թվականից կենսաթոշակի ինդեքսի բարձրացում, հայտնում է etaloni.ge կրթական նորությունների հարթակը։
Կակաուրիձեն նշել է, որ կլինի կենսաթոշակի նշանակալի բարձրացում՝ 30 լարիով։
«70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 60-65 լարիի չափով»,- հավելել է Կակաուրիձեն։