Վրաստանում 2022 թվականի հունվարից մինչև 70 տարեկանների համար կենսաթոշակը կկազմի 260 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարի։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ բարձրլեռնային բնակավայրերում կենսաթոշակի չափը մինչև 70 տարեկանների համար կկազմի 312 լարի, իսկ 70 և բարձր տարիքի անձանց համար՝ 360 լարի։
«Պատերազմի մասնակից վետերանների համար ամսական 22 և 44 լարի օգնությունը կհասցվի 100 լարիի»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր