Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) փոխանցմամբ՝ փետրվարին աշխատունակ տղամարդու կենսապահովման նվազագույնը հունվարի համեմատ նվազել է 40 թեթրիով և կազմել 256 լարի։
Geostat-ի տվյալներով, կենսապահովման նվազագույնը նախորդ տարվա մարտի համեմատ աճել է 17,8 լարիով։ 2023 թվականի մարտին կենսապահովման նվազագույնը 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել է 40 թեթրիով և կազմել 226,7 լարի:
Geostat-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, կենսապահովման նվազագույնի բարձրացումը կապված է գնաճի բարձր մակարդակի հետ, ինչը վկայում է այն մասին, որ երկրում ապրելը թանկանում է։
Հիշեցնենք՝ 2023 թվականի մարտին տարեկան գնաճը կազմել է 5,3 տոկոս։
Ի դեպ, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը պարունակում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը: