
2023 թվականի հոկտեմբերին, սեպտեմբեր ամսվա համեմատ, կենսապահովման նվազագույնը աճել է 1,2 լարիով:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, հոկտեմբերին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույն չափը կազմել է 252,1 լարի։ Մինչդեռ 2023 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 250,9 լարի։
Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը նվազել է 1,8 լարիով: Մասնավորապես, 2022 թվականի հոկտեմբերին կենսապահովման նվազագույնը կազմել է 253,9 լարի։
Ի դեպ, կենսապահովման մակարդակը սահմանվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը ներառում է աշխատունակ տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը: