Կենսապահովման մակարդակն աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակն աճել է 10,2 լարիով։

Ըստ Geostat-ի՝ նախորդ ամիս աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման մակարդակի չափը կազմել է 255,3 լարի, մինչդեռ 2022 թվականի մայիսին այդ ցուցանիշը կազմել է 245,1 լարի։

Geostat-ի տվյալների համաձայն՝ հունիսին մայիսի համեմատ կենսապահովման մակարդակն աճել է 9,1 լարիով և 217 լարիի փոխարեն դարձել 226,1 լարի։

Ինչ վերաբերում է 2021 թվականի նույն ժամանակահատվածին, ապա 2021 թվականի հունիսին այն կազմել է 190 լարի։