
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն (Geostat) այսօր հրապարակել է կենսապահովման մակարդակի մասին վիճակագրությունը։
Տվյալների համաձայն՝ աշխատունակ տղամարդկանց կենսապահովման մակարդակը փետրվարին կազմել է 231,3 լարի, ինչը 34,1 լարիով կամ 17 տոկոսով ավելի է նախորդ տարվա կենսապահովման մակարդակից։
Կենսապահովման մակարդակի բարձրացումը կապված է բարձր գնաճի հետ, քանի որ փետրվար ամսին երկրում գրանցվել է վերջին 10 տարում գնաճի ամենաբարձր ցուցանիշներից մեկը` 13,7 տոկոս:
Հատկանշական է, որ հատկապես բարձր է պարենային խմբում տարեկան թանկացումը՝ 17,3 տոկոս:
Նշենք, որ Geostat-ը կենսապահովման մակարդակը հաշվարկում է ըստ նվազագույն պարենային զամբյուղի, որը սահմանվել և հաստատվել է 2004 թվականին՝ Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից։
Նվազագույն պարենային զամբյուղը ներառում է 40 ապրանք: Սննդի ծախսերի տեսակարար կշիռը կենսապահովման ծախսերում կազմում է՝ 70 տոկոս, իսկ ոչ պարենային ծախսերինը` 30 տոկոս: