
Վրաստանում կենդանիների կատաղության դեպքերի թեթևակի աճ է գրանցվել, հայտարարել է սննդի ազգային գործակալության անասնաբուժության բաժնի ներկայացուցիչ Թենգիզ Չալիգավան։
Ըստ նրա՝ գրանցվել է կատաղության 68 հաստատված դեպք: Սննդի ազգային գործակալությունը կատաղության հայտնաբերման օջախներում կարանտին է հայտարարել և համապատասխան կարանտինային միջոցառումներ է իրականացրել։
«Սննդի ազգային գործակալությունը տարեկան պատվաստում է մինչև 300 հազար գյուղատնտեսական կենդանիների։ Չնայած պատվաստմանը, վիրուսը չի նահանջում: Կենդանիների մոտ 2013 թվականի համեմատ կատաղության դեպքերը նվազել են մոտ 63 տոկոսով, սակայն այս տարի կատաղության դեպքերի թեթևակի աճ կա, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով»,- ասել է Չալիգավան։