
Նախօրեին վրաստանյան ակտիվիստները կենդանի պատ էին կազմել Դավիթ Գարեջիի մենաստան-վանքի այն հատվածում, որը երկու շաբաթ առաջ ադրբեջանական սահմանապահները փակել էին այցելուների և հոգևորականների առջև:
Ակցիայի մասնակիցների խոսքով, այս քայլով արձանագրել են վրաց հասարակության դիրքորոշումը, որ նշված տարածքը Վրաստանի արժեքավոր հատվածն է:
Ակտիվիստները հայտարարել են, որ հավաքվել են՝ Վրաստանին և Ադրբեջանին ցույց տալու, որ տեղաշարժի սահմանափակումը դուրս է բարիդրացիական հարաբերությունների շրջանակներից:
Քաղաքացիական ակտիվիստներին հետևում էին ադրբեջանական սահմանապահները, ինչպես նաև` անվտանգության տեսանկյունից Վրաստանի կողմի սահմանապահները: