Թբիլիսիի Ռուսթավելի պողոտա տանող բոլոր ճանապարհներին ոստիկանները պատ են կազմել։
Նշենք, որ րոպեներ առաջ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավապահները անհամաչափ ուժ են կիրառել «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:
«Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ տեղում մոբիլիզացված հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառում են ջրցան մեքենա, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այսպես կոչված պղպեղային սփրեյ:
Հատուկջոկատայիններն անհամաչափ ուժի կիրառմամբ ցրում են ցուցարարներին