
Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն, գրող Գիորգի Կեկելիձեն Իտալիա կատարած այցի ընթացքում պայմանագիր է ստորագրել, ըստ որի` գիրք է գրելու վրացի հայտնի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի մասին՝ «Խվիչա՝ աստղ կոչվող աստղ» վերնագրով։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի ազգային գրադարանը։
Տեղեկության համաձայն՝ գիրքը հրատարակելու է հռոմեական Aletti Editore հրատարակչությունը։