Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում հրապարակել են բոլոր 3110 ընտրատարածքներում օրինական ուժ ունեցող ձեռքով հաշվված արձանագրություններն ու տվյալները:
ԿԸՀ-ի տվյալների համաձայն, 3110 ընտրատեղամասերի, որոնք կազմում են ընդհանուր ընտրատեղամասերի 99.968 տոկոսը, նախնական արդյունքներն են: Մառնեուլիի մեկ ընտրատեղամասի արդյունքերը անվավեր են ճանաչվել, քանի որ լցոնում էր եղել:
ԿՀԸ-ի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 53,92 տոկոս, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները՝ ընդհանուր առմամբ 37,786 տոկոսը։
- «Վրացական երազանք»՝ 53,92 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,037 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,814 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,771 տոկոս:
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին սպասարկել են 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Ընտրությունները լրիվ համամասնական կարգով են անցկացվել՝ 5 տոկոսանոց անցողիկ շեմով: Ընտրողների շուրջ 90 տոկոսը պետք է քվեարկեր էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ, 10 տոկոսը՝ ավանդական ձևով:
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 20:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 2 մլն 060 հազար ընտրող, որը կազմում է ընտրողների 58.94 տոկոսը:
Նշենք նաև, որ Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի: