
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի համար պետական պաշտպանություն է նշանակվել։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը թվագրված է հոկտեմբերի 10-ով։
«Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք հերթական ընտրությունների կապակցությամբ պետական պաշտպանություն պետք է վերապահվի Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիին՝ մինչև անհրաժեշտ պայմանների ավարտը։ Պաշտպանական միջոցառման իրականացումը պետք է ապահովի պետական պաշպանության հատուկ ծառայությունը»,- ասված է փաստաթղթում։