ԿԸՀ նախագահը հանդիպել է IRI-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին և նրա տեղակալ Գիորգի Շարաբիձեն հանդիպել են Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպման հիմնական թեման եղել է հոկտեմբերի 26-ին կայանալիք  ընտրություններին ընդառաջ ընտրական վարչակազմի կատարած և կատարելիք գործունեությունը։

ԿԸՀ նախագահը նշել է, որ հանձնաժողովն ակտիվորեն աշխատում և իրականացնում է մի շարք գործառույթներ խորհրդարանական ընտրություններն էլեկտրոնային սարքերի միջոցով իրականացնելու ուղղությամբ՝ բարձր ​​մակարդակով, միջազգային չափանիշներին համապատասխան։ Էլեկտրոնային սարքերը տրամադրելու է և համապատասխան ծրագիրն ապահովելու է «‎Սմարտմատիկը»։ Նա նշել է, որ  հատկապես կարևոր են տեխնոլոգիական նորամուծությունների մասին ընտրողներին իրազեկումն ու կրթումը, և այդ ուղղությամբ լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ է սկսվել ընտրություններից մեկուկես տարի առաջ։

Կալանդարիշվիլին դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հայտնել է նաև էլեկտրոնային ընտրական միջոցների միջազգային աուդիտի արդյունքները, ըստ որոնց` 2023 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացված միջանկյալ/արտահերթ և վերոնշյալ ընտրությունների համար օգտագործված էլեկտրոնային միջոցները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, Վրաստանի կանոնադրությանը և տեխնիկական առանձնահատկություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գլոբալ հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները։ ԿԸՀ նախագահը խոսել է տվյալ խնդիրների լուծման ընտրական հանձնաժողովի մեթոդների մասին` նշելով, որ դրանք աջակցում են հասարակությանը ճիշտ տեղեկատվությամբ ապահովմանը։ 

Հանդիպման ավարտին ԿԸՀ նախագահը կրկին նշել է, որ ողջունում է միջազգային դիտորդական կազմակերպությունների ներգրավվածությունը հոկտեմբերի 26-ի ընտրություններին, քանզի դա ընտրությունների ամբողջականության ապահովման կարևոր բաղադրիչներից է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կընթանան  համամասնական կարգով, IRI-ի երկարաժամկետ 20 դիտորդներ ընտրություններից մի քանի ամիս առաջ կգործեն ընտրատեղամասերում՝ ողջ երկրի մասշտաբով։