
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կամփոփի դեկտեմբերի 3-ին: Մամլո ասուլիսը տեղի կունենա 17:00-ին:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը խորհրդարանական ընտրությունների արդյունքները պաշտոնապես հայտարարելու պահից ոչ ուշ քան 10-րդ օրը պետք է տեղի ունենա: Առաջին նիստը պետք է նշանակի նախագահը:
Առկա տեղեկության համաձայն՝ իշխող կուսակցությունն առաջին նիստը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: