Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների 99.7 տոկոս հաշվարկի արդյունքները, ըստ որոնց՝ իշխող «Վրացական երազանքի» աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին արժանացել է ընտրողների 59.56 տոկոսի վստահությանը, իսկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գրիգոլ Վաշաձեն՝ 40.44 տոկոսը:
Երկրում առկա 3 705 ընտրատեղամասերից 3683 ընտրատեղամասի ձայներն են հաշվարկվել և 11 հատուկ ընտրատեղամասերի տվյալներ:
Այս պահին հայտնի տվյալների համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է 1 146 063, իսկ Գրիգոլ Վաշաձեի օգտին՝ 778 167 ընտրող: