
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքները:
Ըստ նախնական արդյունքների՝ ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն ստացել է ընտրողների ձայների 40.48 տոկոսը (780 633 ընտրող), իսկ Սալոմե Զուրաբիշվիլին՝ 59.52 տոկոսը (1 147 627 ընտրող)։