
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) խոսնակ Նատիա Իոսելիանին հայտնել է, որ որոշ ընտրատարածքներում նկատվել են «չնչին տեխնիկական թերություններ», թեև վարչակազմն «անհապաղ արձագանքել է»։
«Գործընթացն այժմ ընթանում է խաղաղ միջավայրում։ Այս պահին բոլոր տեղամասերում ընտրողներ են ընդունվում, և քվեարկությունն ընթանում է»,- ասել է Իոսելիանին։
Ի դեպ, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի թիմը ևս Թբիլիսիի, Նինոծմինդայի, Ախալքալաքի որոշ ընտրատեղամասերում խախտումներ և տեխնիկական խնդիրներ է արձանագրել։