ԿԸՀ-ն չեղարկել է երեք ընդդիմադիր միավորումների ընտրացուցակները

Լուսանկարը՝ mtavari.tv-ի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեք ընդդիմադիր կոալիցիաների պաշտոնական բողոքարկումից հետո չեղարկել է նրանց ներկայացրած ընտրական ցուցակները:

Դրանք վրաստանյան չլեգիտիմացված խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կոլաիցիաներն են՝ «Ուժեղ Վրաստան»-ը, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը և «Միասնություն — Ազգային շարժում»-ը:

ԿԸՀ-ի հաղորդագրության համաձայն, որոշումն ընդունվել է օրենսդրությամբ սահմանված կարգով նշված կողմերի բողոքի հիման վրա։

«Այստեղ մենք ցանկանում ենք պատասխանել նշված քաղաքական սուբյեկտների ցուցակների չեղարկման վերաբերյալ հայտարարություններին և արձանագրել, որ ցուցակների չեղարկման վերաբերյալ գերատեսչության որոշումը չի նշանակում, որ ընտրական վարչությունը համամիտ է կուսակցությունների՝ ընտրությունների վերաբերյալ գնահատականներին: Նշված որոշումները կայացնելիս ընտրական վարչակազմն առաջնորդվել է միայն Վրաստանի ընտրական օրենսդրությամբ Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների և նշված ընտրությունների ամփոփիչ արձանագրության վերաբերյալ անհիմն գնահատականներով», — նշված է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԿԸՀ չի դիմել միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունը:

«Վրաստանի համար»-ի հիմնադիր Գիորգի Գախարիայի խոսքով, իրենք կհրաժարվեն պատգամավորական մանդատներից, երբ անհրաժեշտ համարեն։ Գախարիան նաև ընդգծել է՝ իր կուսակցությունը խորհրդարանին լեգիտիմություն չի տա, բայց, ի տարբերություն շեմը հաղթահարած մյուս ընդդիմադիր կուսակցությունների, այս փուլում իրենք չեն պատրաստվում չեղարկել ընտրացուցակները և հրաժարվել մանդատներից։