
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կոչ է արել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին` «մակերեսորեն» չնայել Վրաստանում ընթացող գործընթացին և դրանք քննարկելիս հիմնվել «ստուգված փաստերի» վրա։
Ընտրական վարչակազմի նամակն ուղարկվել է այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն բացասական որոշում է ընդունել ԿԸՀ նոր բանաձևի վերաբերյալ, որն արգելում է դիտորդական կազմակերպություններին ստուգել ընտրողների նույնականացման քարտերը։
«Դրա անհրաժեշտությունը պայմանավորված էր անցած ընտրությունների ժամանակ արձանագրված բազմաթիվ միջադեպերով, երբ ներգրավված կողմերից մի քանիսը խախտել են օրենքը՝ ընտրության ընթացակարգերը պահպանելու, լուսանկարելու և տեսանկարահանելու, ընտրողների անձնական տվյալները պաշտպանելու առումով»,- ասված է ԿԸՀ-ի նամակում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության համաձայն` սահմանափակվել են դիտորդական կազմակերպությունների իրավունքները։