Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ավարտվել է գրանցված ընտրական սուբյեկտների կողմից նախընտրական ցուցակների ներկայացումը։ ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին փոխանցել է, որ կուսակցական ցուցակները ընդհանուր առմամբ ներկայացրել է 19 կուսակցություն։
ԿԸՀ-ն դեռ չի հստակեցնում կուսակցությունների ցանկը, ինչպես պարզաբանել են, ցուցակները վերանայման կարիք ունեն։
«Ցուցակները մշակելուց հետո, ոչ ուշ, քան հոկտեմբերի 6-ը՝ տեղեկություն կլինի, թե որ կուսակցության ցուցակն է գրանցվել, հետևաբար՝ որ ընտրական սուբյեկտը հնարավորթւոյւն կունենան մասնակցել հոկտեմբերի 26-ի ընտրություններին»,- ասել է Նաթիա Իոսելիանին։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ին ներկայացված ցուցակում Վրաստանի խորհրդարանի անդամության թեկնածուների թիվը չպետք է լինի 30-ից պակաս և 200-ից ավելի։
Ցուցակին կից ներկայացվել են ԿԸՀ-ի պատգամավորի թեկնածուների թմրամիջոցների թեստավորման վերաբերյալ հաշվետվություններ, որոնք ավելի ուշ կհրապարակվեն ԿԸՀ պաշտոնական կայքում։
Կուսակցությունների մեծամասնությունը սեպտեմբերի 26-ին հրապարակել է պատգամավորի թեկնածուների ցուցակները, թեև որոշներն ավելի վաղ էին ներկայացրել։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով. խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։