Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական հանձնաժողովն էլ ավելի կբարձրացնի իր գործունեության անաչառության չափանիշը և փոփոխություններ կկատարի հանձնաժողովի պաշտոնատար անձանց էթիկայի կանոնագրքում։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) օգոստոսի 16-ին կայցած նիստում, որով ավելի է խստացվել ընտրական հանձնաժողովի անդամների՝ քաղաքական չեզոքությունը պահպանելու վերաբերյալ չափանիշները։
ԿՀԸ-ն նշում է, որ անկախ և անաչառ ընտրական հանձնաժողովը ժողովրդավարական և ազատ ընտրությունների անցկացման հիմնաքարերից և երաշխավորներից է։
Էթիկայի կանոնագիրքն ստորագրվում է յուրաքանչյուր ընտրական տարում։ Ստորագրելով այն՝ ընտրական հանձնաժողովի պաշտոնյաները ընդունում և պարտավորվում են ամեն ինչ անել էթիկայի նորմերին համապատասխան և լինել չեզոք, որպեսզի ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշներին։
Նշենք, որ մինչև 2024 թվականի ընտրությունները բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովի անդամները միաժամանակ են ստորագրել փաստաթուղթը։ Այս տարի ստորագրումը տեղի է ունենալու մի քանի փուլով, և ընտրությունների նշանակումից հետո էթիկայի կանոնագիրքը նախ կստորագրի ԿԸՀ-ն, ապա ավելի ցածր մակարդակի ընտրական հանձնաժողովների անդամները։
Հիշեցնենք, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։