
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները անցկացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մեծ քանակությամբ կեղծ փողեր պահելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել են Ադրբեջանի մի քաղաքացու:
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տեղեկությամբ, հետաքննչական գործողությունների արդյունքում առգրավվել են 61 հազար 700 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։
Գործի առնչությամբ քննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ի 212-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է ազատազրկում 7-10 տարի ժամկետով: