Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները կեղծ արժույթի գնելու, պահպանելու և վերցնելու փաստով ձերբակալել են Վրաստանի չորս քաղաքացիներ Ն.Գ.-ին, Բ.Բ.-ին, Զ.Ս.-ին և Լ.Բ.-ին։
Ըստ ՊԱԾ-ի՝ քննությամբ պարզվել է, որ հանցավոր խմբում ներգրավված անձինք 2023 թվականի մարտ և ապրիլ ամիսներին 6 100 դոլարի կեղծ թղթադրամներ են փոխանակել 3 050 դոլարով, որից հետո ձերբակալվել են ՊԱԾ հակակոռուպցիոն ծառայության կողմից։
«Քննությամբ պարզվել է նաև, որ հանցավոր խմբի անդամների արտադրած դոլարի կեղծ թղթադրամները բարձր որակի են, որոնցում պատկերված են դիմանկարներ և արժեքավոր թվային գրառումներ, նաև փորագրված են դրոշմակնիքներով։
Հետաքննությունը տարվում է խմբակային կեղծ արժույթ գնելու, պահելու և վերցնելու փաստի առթիվ, հանցագործությունը նախատեսված է Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետով, որը պատժվում է յոթից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ։
Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը»,- նշված է հաղորդագության մեջ։