
Վրաստանում հունիսի 1-ից կբացվեն բոլոր տեսակի խանութները, ներառյալ առևտրի կենտրոնները (մոլերը): Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Գախարիայի խոսքով, հունիսի 1-ից կբացվեն նաև փակ շուկաներն ու բացօթյա ռեստորանները:
«Հունիսի 8-ից ռեստորանները կվերսկսեն բոլոր տեսակի ծառայությունների մատուցումը, ինչպես նաև կբացվեն հյուրանոցները, որոնք ստուգվելու են առողջապահության նախարարության համապատասխան գերատեսչությունների կողմից և կունենան համապատասխան թույլտվություններ», — ասել է Գախարիան: