
«Կազտրանսգազ — Թբիլիսի» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ արտակարգ դրությամբ աշխատանքային ռեժիմի են անցնում՝ կապված Դիղոմի թաղամասում տեղի ունեցող պայթյունի հետ:
Կազմակերպության տեղեկատվությամբ, հետաքննություն է իրականացվում, իսկ կազմակերպության ղեկավարները միջադեպի առաջին իսկ րոպեներից գտնվում են դեպքի վայրում: Կազմակերպությունից հայտարարում են, որ մանրամասները հայտնի դառնալուց հետո նոր պաշտոնական հայտարարություն կարվի:
Նշենք, որ Մեծ Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 անձ է զոհվել: