Կազբեգիում երկու լեռնագնաց է մահացել

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթիի շրջանի Կազբեգիի մունիցիպալիտետում գտնվող Մկղինվարծվերի լեռ տանող ճանապարհին երկու զբոսաշրջիկ լեռնագնաց է մահացել։

Ըստ տեղեկությունների՝ հանգուցյալները Ռուսաստանի քաղաքացիներ են: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, մանրամասները հայտնի չեն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով` անզգուշությամբ սպանություն։ Հանցագործությունը պատժվում է երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ: