Կայանման տուգանքները հնգապատկվելու են

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսել է հանրային տրանսպորտի խնդիրների մասին ու նշել, որ պետք է անել ամեն բան՝ հասարակական տրանսպորտի բարելավման ուղղությամբ:

«Պետք է անենք ամեն բան, որպեսզի քաղաքացին ոչ թե սեփական մեքենայով գնա աշխատանքի, այլ օգտվի հասարակական տրանսպորտով»,- ասել է քաղաքապետը։

Վերջինս նաև խոսել է կայանելու համար սահմանված տուգանքների մասին և հայտարարել, որ քաղաքապետարանը նոր օրինագիծ է նախապատրաստել:

«Տուգանքների հետ կապված նոր փոփոխություններ ենք պատրաստել: Օրինակ, եթե մարդը կայանել է և չի վճարել կայանման համար, կտուգանվի 10 լարիով: Սեպտեմբերից, երբ խորհրդարանը կվերսկսի աշխատանքները, փոփոխությունները կիրականացվեն և տուգանքը կհասնի 50 լարիի»,- հայտարարել է Կալաձեն: