
Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը:
«Դոնալդ Տուսկը վերահաստատել է իր աջակցությունը Վրաստանին՝ որպես Եվրոպայի խորհրդի նախագահ, որն այն կպահպանի մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հիմնական ուղղություններն ու ԵՄ-ի և Վրաստանի միջև արդեն իսկ առկա ամուր հարաբերությունների զարգացման հարցերը», — ասված է հաղորդագրության մեջ: