Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացել է զբոսաշրջության ոլորտում Վրաստան-Թուրքիա համագործակցության երկկողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։
Հանդիպմանն շրջանակներում վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորությամբ, հանդիպել է Թուրքիայի կառավարական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ Թուրքական կողմը գլխավորում էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Նադիր Ալփասլանը։
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։ Երկու երկրների պետական և մասնավոր հատվածների մերձեցման, ընդհանուր զբոսաշրջային արտադրանք առաջարկելու և զարգացնելու, միմյանց հետ փորձի փոխանակման, սպասարկման մակարդակի բարձրացման և այդ նպատակով ներկայացուցիչների համար դասընթացների և զբոսաշրջային միջոցառումների ոլորտում համագործակցության խորացման կարևորությունը:
«Կողմերը միմյանց ծանոթացրել են հիմնական զբոսաշրջային ուղղություններին, նաև ընդգծել են Վրաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաճախականության ավելացման պատրաստակամությունը։ Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության առաջնահերթ ոլորտները»,- նշված է էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: