
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում վիրահայ երիտասարդ ստեղծագործող Գոռ Սիմոնյանի հետ:
Հանդիպումը ընթացավ նրա հեղինակած «Հայելու առաջ» գրքի շնորհանդեսային ներկայացմամբ: Երիտասարդ ստեղծագործողը իր հեղինակած գրքի էջերում ներկայացրել է մոտիվացիային խանգարող խնդիրների 10 արդիական լուծումներ: