
Թբիլիսիում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Դավիթ Գյուլիկյանի և Արթուր Մարտիրոսյանի «Թագուհի Շուշանիկի գումարտակը» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը:
Ֆիլմը նվիրված է ազգությամբ հայ այն քաղաքացիներին, որոնք կռվել են Աբխազիայում՝ հանուն Վրաստանի տարածքային ամբողջականության, ազատության և անկախության:
Միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2023-2024» ծրագրի շրջանակում՝ Jinishian Memorial Foundation հիմնադրամի աջակցությամբ: