
Այսօր՝ րոպեներ առաջ կայացավ «Եվրատեսիլ 2023» մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ Իռու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան։
Մրցութային Echo երգի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է, տեքստի հեղինակներն են Իռու և Բենյա Կադագիձեները։ Youtube-ում երգը կարելի է լսել հետևյալ հղումով։
Խեչանովը մայիսի 11-ին Լիվերպուլում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում։
Թբիլիսահայ 22-ամյա երգչուհին ընտրվել է «մեծահասակների» Եվրատեսիլում ելույթ ունենալու համար՝ Վրաստանի Առաջին ալիքի The Voice երաժշտական նախագծի արդյունքներով։
Կարդացեք նաև՝