Կայացավ Ծալկայի կիրճի (Դաշբաշի կիրճ) ապակե կամուրջի բացման արարողությունը:
Բացմանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր ու հյուրեր:
Վարչապետի խոսքով՝ կառավարությունն անում է հնարավորը բիզնեսը պաշտպանելու, բիզնեսը ներդրողների համար ազատ դարձնելու համար։ Ըստ նրա՝ Վրաստանը բիզնեսի ծավալով աշխարհում 7-րդ տեղում է:
«Վրաստանում ստեղծված է բիզնես վարելու համար ամենաճկուն պայմաններից մեկը՝ ցածր հարկեր, ավելի քիչ բյուրոկրատիա՝ մեր երկրում բարձր մակարդակի ներդրումներ կատարելու համար»,- ասել է վարչապետը։
Ապակե կամուրջի կառուցման համար կատարվել է 120 մլն լարիի (40 մլն դոլար) ներդրում։ Դեռևս 2019 թվականին սկսված շինարարությունն արդեն ավարտին է հասցվել, ուստի հունիսի 15-ից 240 մետր երկարությամբ ապակե կամուրջը և տարբեր տեսարժան վայրերը, այդ թվում՝ ռեստորանը և զիփլայնը, կբացվեն այցելուների համար1
Կիրճի մասին ավելին՝ տեսանյութում: