Կայա Կալասը արձագանքել է Մզիա Ամաղլոբելիի բանտարկությանը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասն արձագանքել է «Բաթումելեի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի բանտարկությանն ու հացադուլին՝ նրան անվանելով անօրինաբար կալանավորվածների խորհրդանիշ։

«Խաղաղ ցուցարարները, լրագրողները և ընդդիմադիր քաղաքական գործիչները թիրախավորվել են կառավարության կողմից՝ իրենց հիմնարար իրավունքները իրացնելու համար:

Ներկայումս կալանավորված լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը ևս մեկ օրինակ է այն բանի, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են իրենց կարծիքը: Ամաղլոբելին բոլոր անարդարացիորեն բանտարկվածների քաջության խորհրդանիշն է: Բռնության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն», — ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։

Կալասը Վրաստանի իշխանություններին կոչ է անում «ազատ արձակել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքական հողի վրա անարդարացիորեն կալանավորված մարդկանց»։