Նոյեմբերի 2-ին Կախեթիի կենտրոնում՝ Թելավիում կանցկացվի վրացական ճաճայի (օղի) փառատոն։
Check in Georgia նախագծի շրջանակներում անցկացվող միջոցառման ընթացքում հյուրերը կծանոթանան վրացական օղու պատրաստման ավանդույթներին, տարածքում կբացվի նաև կախեթյան շուկա։ Փառատոնի գլխավոր նպատակը դեպի Կախեթի զբոսաշրջիկների հոսքի աճ ապահովելն է:
Ճաճան ավանդական վրացական խաղողի օղի է՝ 40-50 աստիճան թնդությամբ: Այն պատրաստում են աշնան վերջին՝ խաղողահավաքից հետո: