
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը նախազգուշացնում է, որ մարտի 14-ին Կախեթիում, մասնավորապես՝ Կղվարելի քաղաքում կանցկացվեն «Դուրուջի 2024» քաղաքացիական անվտանգության զորավարժություններ։
Զորավարժությունների ընթացքում կփորձարկվի վթարային ահազանգման համակարգը, կանցկացվեն փրկարարական գործողություններ և տարհանում:
Ներգրավվելու են մոտ 250 հրշեջ-փրկարարներ՝ համապատասխան տեխնիկայով, մի քանի հարյուր կամավորներ, ոստիկաններ, բժիշկներ։
Տեղեկության համաձայն՝ 112 համարից քաղաքացիներին կուղարկվեն հատուկ հաղորդագրություններ Արտակարգ իրավիճակների ծառայությունից։