
Վրաստանի Լագոդեխիի մունիցիպալիտետի Վարդիսուբանի գյուղում տեղի գործարար Լևան Տուխաշվիլիի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով՝ վաճառքի համար նախատեսված ապրանքն այրվել է:
Ըստ Radiotavisupleba լրատվամիջոցի՝ այրվել է նաև գործարարին պատկանող «Լեքսուս» մանկիշի ավտոմեքենան։ Տուխաշվիլիի խոսքով, վնասը կազմում է մինչև մեկուկես միլիոն լարի։
Հրդեհը բռնկվել է հուլիսի 25-ին, առավոտյան։ Տուխաշվիլին պատմել է, որ չգիտի, թե ինչն է հրդեհի պատճառ դարձել։
«Առայժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Այստեղ բազմաթիվ տեսախցիկներ են տեղադրված, ոստիկանները եկել են, վերցրել են տեսագրությունները։ Թե ինչ է եղել, կպարզի հետաքննությունը»,- ասել է Տուխաշվիլին։
Տուխաշվիլին և որդին հրդեհի ժամանակ այրվածքներ են ստացել։ Նրանք բուժվում են կլինիկայում։
Տուխաշվիլին իր տանը տարիներ շարունակ բիզնեսով է զբաղվել: Գյուղատնտեսական գործիքներ, տեխնիկա, պարարտանյութ վաճառելու խանութ ունի։
Ներքին գործերի նախարարությունից դեռևս չեն հայտնել, թե որ հոդվածով է հետաքննություն սկսել: