Թելավիի շրջանային դատարանը Կախեթիի շրջանում առաջին անգամ կընտրի երդվյալ ատենակալների: 12 քաղաքացուց կազմված խումբը կքննի քրեական օրենսգրի 119-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը:
Ամբաստանյալի փաստաբան Գիորգի Կոնդախաշվիլիի տեղեկատվությամբ դատավճիռ կայացնելու համար գործը երդվյալ ատենակալներին փոխանցելը տեղի է ունեցել իր պաշտպանյալի ցանկությամբ:
«Ելնելով պաշտպանության շահերից այսպես ենք որոշել: Կարծում ենք, որ հետաքրքիր նախադեպ է, քանի որ մեր շրջանում սա առաջին անգամ է տեղի ունենալու»,- հայտարարել է Կոնդախաշվիլին:
Թելավիի շրջանային դատարանը դեռևս միայն 1 երդվյալ ատենակալ է ընտրել: Ընտրման գործընթացը ղեկավարում է դատավոր Մամուկա Ծիկլաուրին:
Հիշեցնենք, որ երդվյալ ատենակալների դատարանը Վրաստանում ընդունվել է 2004 թվականին՝ Սահմանադրության 82-րդ հոդվածով: