Այս առավոտ Վրաստանում հաստատված կորոնավիրուսի երեք նոր դեպքերից մեկի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ: Մյուս երկու հիվանդները կարանտինային գոտուց են:
Անհայտ աղբյուրից վարակված կինը Թելավիի շրջանի Կղարաջալո գյուղի բնակիչ է:
Հունիսի 22-ին Թելավիի կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել միջին տարիքի կին՝ բարձր ջերմաստիճանով: Նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել: Ըստ հիվանդանոցի տնօրեն Զուրաբ Սաչիշվիլիի՝ հիվանդը մեկուսացվել է և նրան PCR թեստավորում են արել: Թեստը հաստատել է կորոնավիրուսով վարակը, և հիվանդը Թելավիից տեղափոխվել է Թբիլիսի:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 911 է:
Կախեթին մինչ այս համարվում էր կանաչ գոտի: