Կախեթիում վիճաբանության ժամանակ որսորդական հրացանից արձակած մի քանի կրակոցով սպանվել են մինչև 50 տարեկան ամուսիններ։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թելավիի շրջանի Կոնդոլի գյուղի ֆերմաներից մեկում։
Ըստ տեղեկության՝ հանցագործը ամուսինների սպանությունից հետո տանը գումար է փնտրել։ Սպանությունը տեղի է ունեցել անչափահասի աչքի առաջ։
Տեղում աշխատում են իրավապահները։ Դիտավորյալ սպանության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։ Ենթադրյալ հանցագործին ոստիկանությունն արդեն հայտնաբերել է։