Կախեթիի շրջանում սեպտեմբերի 23-ի դրությամբ 123 հազար տոննա խաղող է մշակվել, այդ թվում` 80 հազար տոննա «Ռքածիթելի», 36 հազար տոննա «Սափերավի», 3000 տոննա «Կախեթյան մծվանե» և այլ սորտի խաղողներ:
Ինչպես հայտարարել են գինու ազգային գործակալությունից, մինչև 14 հազար խաղողագործ գինու գործարաններին է փոխանցել ստացած բերքը:
«Օրվա կտրվածքով մշակվում է մոտ 10-20 հազար տոննա խաղող, այս շրջանն արդեն խաղողահավաքի գործընթացի գագաթնակետն է:
Խաղողահավաքի համակարգման շտաբում ադեն գրանցված է 288 գինեգործական կազմակերպություն, որտեղից 172-ն արդեն ներգրավված էր խաղողահավաքի գործընթացում»,-ասված է հայտարարությունում: