Վրաստանի Կախեթիի շրջան տանող արագընթաց մայրուղու շինարարությունը կավարտվի այս տարի: Տեղեկանում ենք Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքներ նախարարությունից:
Նույն հաղորդագրության համաձայն, նշված ճանապարհի շինարարությունն ակտիվ փուլում է: Տարբեր հատվածներում աշխատանքի տեմպերը տարբեր են:
Ըստ նախարարության՝ Թբիլիսի-Սագարեջո 35 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարությունը բաժանված է 3 հատվածի, որտեղ կառուցվում է ցեմենտ-բետոնե 4 գոտիով արագընթաց մայրուղի։ Ճանապարհի առաջին հատվածը՝ 4 կմ երկարությամբ Վազիանիի շրջանցիկը, բացվել է անցյալ տարի։ Վազիանի-Սագարեջո և Սագարեջոյի շրջանցիկ ճանապարհի 31 կմ ընդհանուր երկարությամբ աշխատանքները ակտիվորեն շարունակվում են և կավարտվեն այս տարի։
Նախարար Իրակլի Քարսելաձեի խոսքով, աշխատանքները շարունակվում են նաև Սագարեջո-Բադիաուրի հատվածում, որը նախատեսվում է բացել հաջորդ տարի։
Նախարարության տվյալներով՝ Թբիլիսի-Սագարեջո 35 կմ հիմնական ճանապարհի շինարարությունը ֆինանսավորվում է պետբյուջեից, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցում է 527 մլն լարին։
Նշվում է նաև, որ Թբիլիսի-Սագարեջո հատվածը Թբիլիսին Կախեթիի և Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանի հետ կապող կարևոր տրանսպորտային միջանցքի մի մասն է: